Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ամուլսարի պաշտպանները Ազգային ժողովի դիմաց գործագործ էին խաղում։
Ոստիկանները նրանց կրկին մոտեցան և ևս երկու րոպե ժամանակ տվեցին՝ պաստառները հեռացնելու համար։ Ամուլսարի պաշտպանները հայտարարեցին, որ ոստիկանությունը անհիմն պահանջներ է ներկայացնում, և կրկին շարունակեցին իրենց խաղը։
Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել հավաքվածներին։
Ոստիկանության գործողությունից հետո Աննա Նիկողոսյանը հայտարարեց․ «Մենք պահանջում ենք, որ «Իմ քայլը խմբակցության պատգամավորները վերջապես ավազներից իրենց գլուխները դուրս հանեն, և լսեն իրենց քաղաքացիներին, որոնք ավելի քան երկու տարի անմարդկային պայմաններում պայքարել են իրենց մի շարք իրավունքների համար, այդ թվում՝ առողջության իրավունքի համար։ Բոլոր փաստերը կան, որոնք վկայում են, որ Ամուլսարը չի կարող դառնալ հանք։ Մենք այսօր այստեղ ենք մեր համերաշխությունը հայտնելու համար, սա ջերմուկցիների պայքարն է»։
Կարդացեք նաև
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի գործողությունը չէին կազմակերպել․ «Մարդիկ ուղղակի եկել էին սպորտային քաղաքական իրադարձությանը մասնակցելու։ Հայաստանի Հանրապետությունում սպորտային հավաքները համավարակի շրջանակներում արգելված չէին, և դուք բոլորդ տեսնում էիք, որ մենք գործնագործ էինք խաղում։ Իսկ այդ ընթացքում ինչ կոչեր կհնչեցնենք, դա մեր իրավունքն է։ Դուք չեք կարող բերել ինչ-որ իրավական ակտ, ինչ-որ օրենք, որը կարող է խոչընդոտել ինձ՝ գործնագործ խաղալու ընթացքում հնչեցնել ցանկացած կոչ»։
Հարցազրույցից հետո Աննա Նիկողոսյանին ևս բերման ենթարկեցին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ