Ամուլսարի պաշտպանները օգոստոսի 10-ին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ գործագործ խաղալու։ Նրանցից ոմանք խաղում էին, իսկ ոմանք էլ պաստառներն էին պահում և վանկարկում՝ «Ամուլսարը սար է, մեր պայքարն արդար է»։
Ոստիկանները մոտեցան հավաքվածներին և երկու րոպե ժամանակ տվեցին՝ վայրից հեռանալու համար, իսկ եթե չհեռանան՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման կենթարկեն։ Ոստիկանները բացատրեցին, որ պաստառները որպես հավաք են դիտում։ Հավաքվածները հակադարձեցին, որ ընդամենը սպորտային իրադարձություն է։ Ոստիկանը պատասխանեցին, որ այդ դեպքում պետք է հեռացնեն պաստառները, իսկ Թեհմինե Ենոքյանը բարձրացրեց իր պաստառը՝ հայտարարելով, որ մենակ պիկետ է անում։
«Եթե դու փորձես ինձ բերման ենթարկել, պետք է ասես՝ շրջակա միջավայրի նախարարության դիմաց բողոքի գործողության ժամանակ ինչո՞ւ բերման չես ենթարկել։ Հետաևաբար՝ դու կասես, որ կրկնակի եռակի ստանդարտ եք կիրառել։ Հինգ օր առաջ շրջակա միջավայրի նախարարության դիմաց մոտավորապես հենց նույն պաստառով բերման չես ենթարկում, հիմա բերման ես ենթարկելու»,- դիմեց նա ոստիկանին։
Կարդացեք նաև
Ամուլսարի պահապանները շարունակեցին գործագործ խաղալ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ