Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Արցախի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են, այն է՝ նոր դիրքային այնպիսի դասավորվածություն ունեն, որ ցանկացած ժամանակ կարող են հակահարձակողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում արագ վերականգնել մեր կորուստները. 168.am

Օգոստոս 10,2020 17:52

«Ազատության» հետ զրույցում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե «Ապրիլյան պատերազմում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ»:

Նա նաև նշել է, թե Սերժ Սարգսյանը կամ չի կարդացել, կամ էլ ուշադիր չի կարդացել  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին տված այն հանձնարարականը, որի հիման վրա ուսումնասիրվել են Ապրիլյան դեպքերը:

Ըստ Քոչարյանի, եթե իշխանափոխություն չլիներ, այդ խիստ գաղտնի փաստաթուղթը որևէ մեկը չէր կարդա՝ հասկանալու, թե բանակի բացթողումներն ինչ մակարդակի վրա են եղել:

Թե որտեղից է Անդրանիկ Քոչարյանը ենթադրում, որ այդ ռազմական վերլուծությունը ժամանակին ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը չի կարդացել, պարզ չէ:

Երկրորդ՝ խիստ գաղտնի ռազմական վերլուծություն պարունակող փաստաթուղթը չպետք է հասու լինի ամեն մեկին և ամեն մեկը կարողանա դա կարդալ՝ ինչ իշխանություն էլ լինի: Երրորդ՝ Անդրանիկ Քոչարյանը չսպասելով աշնանը, երբ պիտի Ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվի՝ թույլատրելիի սահմաններում, առաջ ընկնելով, ըստ էության,  պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է հայտնում, որի՝ իրականությանը համապատասխանության հարցը քննարկելի է, այսինքն՝ ռազմական գործի մասնագետները դեռ պիտի հաստատեն:

168.am-ի հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար և ռազմական գործի մասնագետ, և  դատելով զուտ երևույթը, սխալ համարեց Ապրիլյան պատերազմի հետ կապված  նորից հրապարակային շահարկումները և մեկնաբանությունները, ավելին, փորձերը՝ նմանեցնելու Ապրիլյան պատերազմը հուլիսյան գործողությունների հետ:

«Ակնհայտ է՝ մասշտաբային առումով և նաև զորքերի միջոցների կիրառման, անհամեմատելի գործողություններ են: Ռազմական գործողությունների մեկնաբանությունները թույլ տվեք ռազմական ղեկավարությանը, թող իրենք իրականացնեն: Երկրորդ՝ ակնհայտ է, չէ՞, որ, եթե ապրիլյան պատերազմի ժամանակ կան որոշակի տարածքային կորուստներ, նշանակում է՝ որոշակի քանակությամբ դիրքեր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ: Բայց ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ դրա մասին և ասել, որ մարտական գործողություններից հետո Արցախի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացրել են, այն է՝ նոր դիրքային այնպիսի դասավորվածություն ունեն, որ ցանկացած ժամանակ կարող են հակահարձակողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում արագ վերականգնել մեր կորուստները, և նաև՝ դիրքերի բարելավում իրականացնել: Ընդ որում` ասեմ, որ դիրքերի բարելավման գաղափարը բոլոր առումներով՝ և՛ Արցախի, և՛ ՀՀ ԶՈւ ուժերի հատվածում,  ներդրվել է այն ժամանակ, երբ եղել եմ Արցախի ՊԲ հրամանատար, և երբ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար: Այնպես որ, մեր զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են, զինված ուժերը կատարելագործվում են, և վերջին գործողությունը ցույց տվեց, որ զինված ուժերն անընդհատ զարգանում են: Այդպես էլ պետք է լինի: Բայց նորից եմ ուզում կրկնել, որ զինված ուժերին վերաբերող մասը, հատկապես, որը գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկություններ են, հրապարակային քննարկման ենթակա չեն, թույլ տվեք, որ մասնագիտությամբ զբաղվեն մասնագետները: Ես ասել եմ և նորից եմ կրկնում՝ ես հանձնաժողով չէի կազմի, և եթե կազմեի էլ, ապա հանձնաժողովը համապատաասխան աշխատանք կտաներ միայն  ՀՀ ԶՈւ ղեկավարության հետ՝ իրենց վերաբերող մասով»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31