ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ս. Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է և նոր կազմի անունից վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու է մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:
Նամակին արձագանքել է ՀԽ նախագահ Ս. Սաֆարյանը:
Հանրային խորհրդի քարտուղարություն