Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Կարապետյան. Հոգեպես ճնշված եմ, այս ժամանակաշրջանը շատ սթրեսային է, եռակի դժվար է այս ամենն ինձ համար. «Ա1+»

Օգոստոս 10,2020 16:42

Կորոնավիրուսը ջախջախում է նյարդերս. երգչուհի Հասմիկ Կարապետյանը այլ բառեր չի գտնում նկարագրելու վերջին ամիսների իրավիճակը։

«Հոգեպես ճնշված եմ, այս ժամանակաշրջանը շատ սթրեսային է, որովհետև ես հանրային մարդ եմ ու շատ շփվող, այդ պատճառով էլ եռակի դժվար է այս ամենն ինձ համար»,- «Ա1+»-ին ասում է Հասմիկ Կարապետյանը, որի երկրորդ երեխան ծնվել է ապրիլին։ Կարանտինի ընթացքում ասում է, որ խոսափում է փակ տարածքներում գտնվելուց, հյուր չի գնում ու ընկերներն էլ իրեն չեն այցելում։

Երգչուհին ծրագրում էր՝ այս ամառը կլինի ընտանեկան ճամփորդություններով լի, աղջիկը մանկապարտեզ կհաճախի, ինքն էլ ավելի ակտիվ կլինի երգարվեստում, բայց կորոնավիրուսը փոխեց ամեն ինչ։

«Ես ավելի հանգիստ կլինեի ու ժամանակս ավելի շատ փոքրիկիս ու ամուսնուս կտրամադրեի։ Տաթևը շատ ուշադրություն է պահանջում։ Ես շատ ցավում եմ 2-3 տարեկան երեխաների համար, ովքեր զարգացում չեն ապրում այս վիրուսի պատճառով։ Այս երեխաները 1-2 տարի հետ ընկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31