«Չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար երկրի ամբողջ տարածքում ձերբակալվել է շուրջ 3000 մարդ, որոնցից մոտ 1000-ը՝ Մինսկում, 2000-ը՝ հանրապետության տարբեր մարզերում»,- TASS լրատվական գործակալությանը տեղեկացրել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
«Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը բողոքի ցույցերն անցկացվել են 33 բնակավայրերում: Հավաքների օջախները հայտնաբերվել են ընտրատեղամասերի տարածքներում եւ կենտրոնական հրապարակներում: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ կարգազանցների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել: Զոհեր չկան»,- ասել է Չեմոդանովան եւ ավելացրել, որ կիրակի օրը բողոքի անօրինական ցույցերի ընթացքում տուժել է 39 իրավապահ եւ ավելի քան 50 քաղաքացիական անձ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ