«Նորակոչիկ քաղաքական գործիչներին խորհուրդ ունեմ: Քաղաքականության մեջ կարեւոր է սկզբունք ունենալը՝ պահեք սկզբունքը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել:
«Եթե մարդը դրանից առաջ հայտարարում է, որ այդ մարդիկ կոռուպցիոներներ էին եւ կաշառք էին վերցրել, հետո ասում, որ կհամագործակցի, կարծում եմ՝ նա իր քաղաքական ուժով խնդիր ունի ժողովրդի հետ: Թող իրենք մտածեն»,-հավելեց Դավիթ Սանասարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ