Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի կարծիքով վերջնական արդյունքները էապես չեն տարբերվի նախնական արդյունքներից:
«Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,23 %, Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,90 %, Աննա Կանոպացկայան՝ 1,68 %, Սերգեյ Չերեչենը՝ 1,13 %, Անդրեյ Դմիտրիեւը՝ 1,04 %: Բոլորին դեմ արտահայտվել է քվեարկողների 6,02 %-ը»,-ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել է Լիդիա Երմոշինան եւ հավելել, որ կիրակի օրը ընտրությունների մասնակցությունը կազմել է 84,23 %:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները մտադիր է հրապարակել օգոստոսի 14-ին:
Բելառուսի քաղաքացիները օգոստոսի 9-ին երկրի նախագահ ընտրեցին վեցերորդ անգամ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ