Լրահոս
Օրվա լրահոսը

Վարձակալել է տեխնիկա և քանդել համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

Օգոստոս 10,2020 13:09

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը ՌԴ-ում բնակվող բարեկամուհուց տեղեկացել է, որ վերջինս բանավոր պայմանավորվածության համաձայն՝ 38-ամյա համաքաղաքացուն 3.500 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող՝ Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքում գտնվող հողատարածքը, սակայն վերջինս ամբողջությամբ չի վճարել հողատարածքի դիմաց սահմանված գումարը և որպես պարտք` պարտավորվել է  773.000 ՀՀ դրամ գումարը վճարել կնոջը։

Այնուհետև 49-ամյա տղամարդը, համաքաղաքացու կողմից սահմանված ժամանակահատվածում պարտավորությունները չկատարելու պայմաններում, ինքնակամ ֆիզիկական օժանդակություն է ցուցաբերել. մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս վարձակալել է տեխնիկա և նշված տեխնիկայի վարորդին ցուցումներ տալով՝ դրա գործադրմամբ  քանդել է սեփականության իրավունքով բարեկամուհու ընտանիքին պատկանող` վերոհիշյալ հողամասի վրա 38-ամյա համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը, որի արդյունքում վերջինիս օրինական շահերին  պատճառվել է էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-322-րդ հոդվածի (ինքնիրավչությանը օժանդակելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31