Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը:
Նա հստակեցրել է, որ խոսքը Մինսկում եւ այլ քաղաքներում, որտեղ տուժել են տասնյակ ուժայիններ, ձերբակալվածների մասին է: Գործող անձանց սպառնում է 8-ից 15 տարի ազատազրկում: «Ներկա պահին դեպքերի վայրերում ավելի քան 100 քննիչ է աշխատում»,- տեղեկացրել է Ի. Նոսկեւիչը:
Միեւնույն ժամանակ. լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մինսկում ուժայինները կրակել են բողոքողների վրա, եւ ձայնագրություններ ու տեսանյութեր են հրապարակում:
ԶԼՄ-ները եւ իրավապաշտպանները տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր բողոքի մասնակից երիտասարդներից մեկը կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային վնասվածք է ստացել Մինսկի проспект Победителей-ում հատուկ զինտեխնիկայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով: Դեպքի վայր հասած շտապ օգնության բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=8FoiqV3pCcU&feature=emb_logo
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ