Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվեց որսահանդակների քարտեզ-սխեմաներից հանել այն տարածքները, որոնք, ըստ հավաքագրված փաստական տվյալների, կարմիրգրքյան կենդանատեսակների միգրացիոն ուղու մաս կամ բնադրավայր են կազմում

Օգոստոս 10,2020 12:26

Oգոստոսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ քննարկվեցին որսի կանոնակարգմանն ուղղված խնդիրները:

Մասնավորապես, համայնքաբնակներն ու Վայոց ձորի անտառտնտեսության պետը նշեցին, որ մարզում որսորդությունը չի կազմակերպվում որսահանդակներում, ինչն օրենքի պահանջ է, այլ տեղի է ունենում բոլոր այն վայրերում, որտեղ առկա են կենդանիներ, հաճախ են սահմանված թվաքանակից ավել քանակությամբ որսալու դեպքերը, որոնք հետագայում վաճառվում են մարզի ռեստորաններին կամ օգտագործվում այլ բիզնես նպատակներով:

Քննարկվեցին որսորդական թույլտվության ստացման, որսորդական մինիմումների հանձնման կարևորության հարցերը, համայնքի կողմից վերահսկողության հնարավորության, որսագողության դեմ պայքարի միջոցառումներ և այլ թեմաներ:

Հիմնադրամի կողմից առաջարկվեց որսահանդակների քարտեզ-սխեմաներից հանել այն տարածքները, որոնք, ըստ հավաքագրված փաստական տվյալների, կարմիրգրքյան կենդանատեսակների միգրացիոն ուղու մաս կամ բնադրավայր են կազմում: Բարձրաձայնվեց նաև որսորդական գործունեությունը կարգավորող օրենսդրական բացերն ու վիճահարույց դրույթները՝ միաժամանակ առաջարկելով համատեղ աշխատել դրանց վերանայման ուղղությամբ՝ նախքան պետական համակարգված կանոնակարգումը:

Մարզային բնապահպանական տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ որսահանդակների տարածքների մեծության պատճառով վերջիններիս ռեսուրսները չեն բավականացնում վերահսկողության համար:

Կողմերը համաձայնության եկան որսասեզոնին ընդառաջ հատուկ խմբեր ստեղծելու 24/7 ռեժիմով տարածքային վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ բացառելու համար որսագողության որևէ դեպք մարզի տարածքում: Այս նախաձեռնությանը Հիմնադրամն աջակցելու է սեփական տրանսպորտային միջոցներով անտառապահներին ներգրավելու, մասնագիտական և իրավաբանական խորհդատվության միջոցով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31