Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է: Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:
🌲🌳 Իսկ իրենց կենսունակությունը կորցրած ծառերը, որոնք այդ հատվածում հատվել են, կփոխհատուցվեն: Դրանց փոխարեն կտնկվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ»: