Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Ավետիս Ահարոնյանը Հայաստանի անունից ստորագրեց և կնքեց Սևրի հաշտության պայմանագիրը Օսմանյան կայսրության հետ, որով վերջինս ազատ և անկախ պետություն էր ճանաչում Հայաստանը

Օգոստոս 10,2020 10:27

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում գրված է. «Ուղիղ 100 տարի առաջ այս օրը` 1920 թ. օգոստոսի 10-ին, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ խորհրդարանի երկրորդ նախագահ և Փարիզի հաշտության խորհրդաժողովում Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը (1866-1948 թթ.) Հայաստանի անունից ստորագրեց և կնքեց Սևրի հաշտության պայմանագիրը Օսմանյան կայսրության հետ, որով վերջինս ազատ և անկախ պետություն էր ճանաչում Հայաստանը, իսկ մեր նորանկախ Հանրապետության տարածքը 70000-ից դառնում էր 160000 քառ. կմ՝ դեպի Սև ծով անարգել ելքով։

Սևրի պայմանագրով նաև դե յուրե ճանաչվեց Հայաստանի անկախությունը (դե ֆակտո ճանաչումը տեղի էր ունեցել 1920 թ. հունվարի 19-ին)»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31