Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արցախի ժողովրդից՝ Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը:
Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ:
Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.578394806191230/578394892857888/?type=3&theater