«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքին խոչընդոտելը:
«Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից», – ասել է Դեյզի Սինդելարը:
«Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր տրանսպորտային միջոցով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպել նրանց ջնջել կադրերը», – հավելել է ռադիոկայանի նախագահը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում