Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տեւական ընդմիջումից հետո կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որի անցկացումը ըստ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության, անհրաժեշտություն էր, քանի որ արդեն պետք է ձեւավորել հավաքական թիմերը՝ առաջիկա միջազգային մեկնարկներին նախապատրաստվելու եւ այդ նպատակով ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար: Առաջնությունն անցկացվել է փակ դռների հետեւում: Գոտեմարտերին հետեւելն արգելված է եղել նաեւ լրագրողներին:
ՀԸՖ-ն հրապարակել է քաշային կարգերում չեմպիոնի տիտղոսը նվաճած ըմբիշների անունները: Նրանք են. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Ռաֆիկ Արտուշյան, 65 կգ՝ Տիգրան Ղազարյան, 70 կգ՝ Նարեկ Հարությունյան, 74 կգ՝ Դավիթ Գեւորգյան, 79 կգ՝ Հովիկ Աղբալյան, 86 կգ՝ Համլետ Հախվերդյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 97 կգ՝ Լյովա Գեեւորգյան, 125 կգ՝ Մարտին Սիմոնյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ