Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը լքում է պաշտոնը: Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա առաջին նախարարն է, որը հրաժարական է տալիս Բեյրութում օրերս տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո:
«Բեյրութում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից հետո ես հրաժարական եմ տալիս եւ իմ սիրելի հայրենիքին ցանկանում հնարավորինս շուտ վերականգնել բարեկեցությունը»,-հայտարարել է Մանալ Աբդել Սամադը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից մահացել էր ավելի քան 150, տուժել՝ մոտ 6 հազար մարդ: Բեյրութում հատկապես երեկ ակտիվացած հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների հետ բախումներում երկու կողմից հարյուրավոր տուժածներ կան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ