«Հրապարակ» – ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մոտ 20 օր առաջ կորոնավիրուսով է վարակվել: Չնայած այս ամիսներին պահպանել է հակահամաճարակային բոլոր կանոնները, սակայն վարակը դարանակալ վրա է հասել՝ ընտանիքի անդամներից մեկն է փոխանցել:
Հիվանդության ընթացքը բավականին բարդ է եղել, բայց արդեն գնում է դեպի բարելավում, բուժումն այժմ շարունակում են տանը: