Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյունին հաջորդած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է առնվազն 728 քաղաքացի: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ օրը սկսված ցույցերի ժամանակ 19 քաղաքացի է բերման ենթարկվել: Լուրջ վնասվածքներ են ստացել նաեւ 70 ոստիկաններ:
Պաշտոնական տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ տասը հազար ցուցարար՝ իշխանությանը մեղադրելով ոչ համարժեք եւ անփույթ վարքագծի համար, որը հանգեցրել է նավահանգստում ուժգին պայթյունի: Ցուցարարները ներխուժել են մի քանի կառավարական հաստատությունների շենքեր, իսկ ավելի ուշ իրավապահներին հաջողվել է վերահսկել իրավիճակը: Հավելենք, որ ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների՝ բախումների ընթացքում մեկ ոստիկան է մահացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ