ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։
Այն ուսանողներն, ովքեր ընդունվել են արտասահմանյան բուհեր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ բուհերի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։
Հեռավար կրթությունը մեր բուհերում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով, և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։
Կարդացեք նաև
Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4167994403272255?__xts__[0]=68.ARBysuULY89tc149TRi3AP9o-OPHgjG8eRKNfX2OaA9hYLngNs3atCpS45WeiMlG8uyKbe695TyuRjR6Oz1iTZPZhZON4IjzxM1s1Rqo0r_6wFQ6HvzKRuWvPxlngxTth0VUnUtl6bS0cybPDCfRkoPvqpeTYU5MYDHbP7TvYay1MuBQX5tvHOGWQqMgAuYBQkEqS10-iS45xCQ0Ayk3CLcDc_Ij07KYmLeUK9-3lCU7At0UNIHc_DchwmlGy50_p1jKlK0SGcdhBcncjh0jToNeX7PHm1Re6NC_OtQx6WoEAxp_n1GCs4Uz9biKs2aKd3ykQdhoNvKghOwegrxe8g&__tn__=-R