Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների մեր հայրենակիցներից Տավուշի մարզ են ուղարկվել բենզինային գեներատորներ, սառնարաններ, ջրի մեծ տարաներ

Օգոստոս 08,2020 19:50

«Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց ֆինանսական փոխանցումներն են կատարել «Աջակցի՛ր Տավուշին» ծրագրի համար: Միության նախագահ Սվետա Աբրահամյանը գտնում է, որ օգնությունը կարող էին նաև այլ խողովակներով ուղարկել, բայց ուղիղ` թիրախային օգնությունն ավելի արագ ու արդյունավետ ստացվեց: Տավուշի մարզպետարանից` Նիկոլայ Գրիգորյանը ճիշտ ժամանակին է համարում Նիդերլանդներից մեր հայրենակիցների առաքած բենզինային գեներատորների, սառնարանների, ջրի մեծ տարաների ստացումը: Դրանք հենց սահմանապահ համայնքների ապաստարան-թաքստոցների համար էին` ֆեյսբուքյան անձնական էջում գրել է փրկարարական ծառայության գեներալը:

Ի դեպ` ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացրեցին, շուտով Տավուշի մարզ է առաքվելու հոլանդահայերի օգնության երկրորդ խմբաքանակը:

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար նշվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր տիկին Սոֆյա Հովսեփյանի,Արգավանդ գրասենյակային կահույքի խանութների ցանցի տնօրեն Վահան Նարիբեկյանի, այլ աշխատանքները համակարգելու ու կատարելու համար Արմեն Մինասյանի և Հայաստանում նիդերլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչ Անդրանիկ Դավթյանի անունները:

Այս օգնությունից բացի հոլանդահայերը, մասնավորապես «Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը` Տավուշի օգնության համար փոխանցումներ են կատարել«Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31