Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն արձագանքել է այսօրվա լուրին․
Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան,
Լրահոսից տեղեկացանք, որ ձեզ մոտ խորհրդակցություն է կայացել Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցի վերաբերյալ։ Սույնով ուզում ենք հիշեցնել, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով, անհասկանալի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող սխեմաների առկայությամբ։ Ուստի, կոչ ենք անում ականջալուր լինել բազմաթիվ քաղաքացիների և մասնագիտական հանրության պահանջին՝
– Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,
Կարդացեք նաև
– Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,
– Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,
– Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ:
Ձեզ ուղղված մտավորականության նամակը` այստեղ