Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է ՊԲ Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս:
Երկրի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով:
Այցի ընթացքում գերազանց ծառայության և մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: