Աշխարհի 20 առաջատար թենիսիստները USTA-ի եւ ATP-ի զում-խորհրդակցության ժամանակ սպառնացել են համատեղ զանգվածային բոյկոտով:
Marca-ի տեղեկությունով, թենիսիստները ամերիկյան մեյջորը բաց կթողնեն, եթե կազմակերպիչները չերաշխավորեն Եվրոպա վերադառնալուց հետո պարտադիր կարանտինի բացակայությունը:
Թոփ-20 թենիսիստներից Ամերիկայի բաց առաջնությանը հաստատ չեն մասնակցելու Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Գաել Մոնֆիսը եւ Ստեն Վավրինկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ