Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուզականությունը պետք է մի կողմ դնենք և թողնենք, որ մասնագետներն աշխատեն». Մերինե Սարգսյան

Օգոստոս 07,2020 17:45

«Ինձ համար շատ ցավալի է սա նշել, բայց մենք հասել ենք նրան, որ Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են ընդհանուր տարածքի 4,2%, երբ այդ ցուցանիշը պետք է լինի 20%, հակառակ դեպքում՝ ազգաբնակչության համար մի շարք խնդիրներ են առաջանում: Եվ սա դեռ ամենավատը չէ: Մեր կանաչ ֆոնդը գտնվում է շատ վատ վիճակում, և սա նոր առաջացած խնդիր չէ, այն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում»,- «Մեդիա կենտրոն»-ի «Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին» թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի հարցին, ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մերինե Սարգսյանը նշեց՝ լավ է, որ այս անգամ խնդրի շուրջ մեծ աղմուկ չբարձրացավ և պետք է թույլ տալ, որ աշխատանքները ավարտվեն:

«Բնությունը քաղաքականությունից հեռու է: Մենք պետք մի թիմ դառնանք և պահպանենք մեր բնությունը՝ հաշվի չառնելով՝ ով, որ կուսակցության ներկայացուցիչն է, որ դաշինքից է և այլն: Դրա համար պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ աշխատեն, զինվենք համբերությամբ և տեսնենք արդյունքները: Որպես մասնագետ կասեմ, որ քաղաքապետարանը հենց այնպես որոշումներ չի կայացնում, խորհրդակցություններ են լինում, մասնագետները ուսումնասիրություններ են կատարում և այլն: Կարծում եմ՝ պետք չէ ներքին խոհանոցին խառնվել: Մեր քաղաքն է, բոլորս էլ սիրում ենք այն»,-ասաց Մերինե Սարգսյանը:

Ջուլետտա Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31