Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակ Բունիաթյան․ Կառավարության կողմից կոնկրետ ստարտ եղել է Ամուլսարի հարցը արագ կարգավորելու ուղղությամբ

Օգոստոս 07,2020 19:11

«Առաջին կետը մասնակի կատարված է»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակների հեռացմանը ասաց բնապահպան ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։

Հարցին, թե հեռացնելու են նաև իրենց վագոն-տնակները, ինչպե՞ս են դրան վերաբերվում, նա պատասխանեց՝ նորմալ է։

Անդրադառնալով ցուցարարների պահանջներին՝ Շիրակ Բունիաթյանը ասաց.  «Ես կարծում եմ, որ կառավարության կողմից կոնկրետ ստարտ եղել է Ամուլսարի հարցը արագ կարգավորելու ուղղությամբ, ես վստահ եմ ուղղակի, որովհետև անտրամաբանական կլինի, որ քո երկրի կենտրոնում օրեր շարունակ ճանապարհներ են փակվում, իսկ դու մտածես, որ այս փոքրիկ պահանջը կկատարվի, կանցնի կգնա, չէ։ Վստահ եմ, որ ստարտը տրված է։ Ինչ վերաբերում է երկրորդ պահանջին, կարծում եմ, որ այսօր արդեն մեծ հիմք կա արդեն, որպեսզի պատկան մարմինները վերանայեն այս պահնորդական ծառայության հետ կապված որոշումները։ Մենք բոլորս էլ տեսանք, որ նրանք փորձում էին դիմադրություն ցույց տալ, ու ասել, որ տարբերությունը այստեղ, երբ որ քաղաքացին ցույց է անում, և ոստիկանը բրդում է իրեն ցույցի վայրից, քաղաքացին ցույցի շրջանակներում անհնազանդություն ցույց է տալիս։ Բայց եթե կոնկրետ աշխատանք կատարող պահնորդական ծառայությունը իր լիազորությունները ճիշտ չգնահատելով աշխատակիցը բրդում է ոստիկանին, դա արդեն կարելի է որակել ինքնիրավչություն։ Կարծում եմ՝ իրավական գնահատական կլինի, որը մեծ հիմք կհանդիսանա ժողովրդի երկրորդ պահանջին։ Երրորդ պահանջի հետ կապված այս պահին պլանավորած ինչ-որ բողոքի գործողություններ չունենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31