«Դուք երևի նկատեցիք համայնքապետարանը ժամանակ տվեց, այնուհետև ոստիկանությանը խնդրել էր, որ աջակցենք իրեն այս տնակները փոխելու հարցում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի տնակների տեղափոխմանը ասաց Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։
Նա նշեց, որ այժմ տնակները գտնվում են «Լիդիան Արմենիա»-ի տարածքում․ «Մենք մեր գործառույթները շարունակելու ենք, բացի այս բաներից նաև հեռացնելու ենք ցուցարարների տնակները։ Հիմա այդ ուղղությամբ ենք զբաղվում։ Ամբողջությամբ ապօրինի զավթումները բոլորը վերացնելու ենք»։
Հարցին, թե համաձայնություն կա՞ ցուցարարների հետ, Գևորգ Ազիզյանը պատասխանեց, որ իրենք համաձայնություն չեն հարցնում, բայց այնուամենայնիվ, համաձայնություն կա։
Կարդացեք նաև
Նկատառմանը, թե վագոն-տնակները պետք է բազմավոլտային էլեկտրական սյունից 10 մետր հեռու տեղադրվեին, նա պատասխանեց, որ ամեն ինչ հաշվարկված է և կատարվել է օրենքի շրջանակներում։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ