Ուրբաթ՝ օգոստոսի 7-ին, կեսօրից ցուցարարները Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ սպասում էին, որ «Լիդիան Արմենիան» տեղափոխի իր վագոն տնակները։
«Լիդիան Արմենիան» հրաժարվել էր տեղափոխել դրանք, և ապօրինի էր համարել Ջերմուկի համայնքապետարանի գործողությունները։
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին Ջերմուկի համայնքապետարանը վերամբարձ կռունկով և համապատասխան մեքենաներով տեղափոխեց վագոն-տնակները։
Ցուցարարները ծափողջյուններով ողջունեցին համայնքապետարանի այս գործողությունները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ