Քանի դեռ չի հաղթահարվել COVID 19 համավարակի տարածումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մարզական միջոցառումները կազմակերպել առանց մարզասերների անմիջական ներկայության: ԱՀԿ-ն համարում է, որ մարզասերների վերադարձը տրիբունաներ կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել: Կազմակերպությունը նշում է, որ մարդիկ մարզական օբյեկտներ գնալու համար զանգվածաբար օգտվում են հասարակական տրանսպորտից, հասարակական սննդի կետերից, սանհանգույցներից, ինչը կտրուկ մեծացնում է համավարակի տարածման հնարավորությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ