Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանենք հնարավոր ամեն ինչ թե՛ այսօր, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում. Բեյրութում ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ

Օգոստոս 07,2020 18:18

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցավում է Լիբանանում տեղի ունեցած սարսափելի պայթյունների հետևանքով մարդկային կյանքերի կորստի համար:
«Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 140-ի, վիրավորներինը՝ 5000-ի: Ավելի քան 300,000 մարդ արդեն տեղահանված է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգված է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ: Հասկանալի է նաև, որ շատերը հոգեբանական ցնցում են տարել»:

«Մեր սրտերը այն երեխաների և ընտանիքների հետ են, որոնք տուժել են պայթյունից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Մաղթում ենք տուժածներին արագ ապաքինում»:

«Բեյրութի ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը անմասն չի մնացել այս ողբերգությունից: Մեր գործընկերներից մեկը կորցրեց իր տիկնոջը, անձնակազմի յոթ անդամ վիրավորվել է, տասնյակ գործընկերների տներ են վնասվել: Մենք բոլորս ցնցված ենք»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և գործընկերների հետ` տուժածների, բժշկական անձնակազմի, առաջնագծում աշխատողների կարիքները հոգալու համար: Բեյրութի նավահանգստի աշխատակիցներին տրամադրվել է խմելու ջուր: Երեխաների պաշտպանության գծով մեր գործընկերները ամբողջ քաղաքի տարածքում սոցիալ-հոգեբանական աջակցություն են ցուցաբերում տուժած երեխաներին: Առաջիկա օրերին առավել մեծ ջանքեր կներդրվեն կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է նաև Առողջապահության նախարարությանը՝ նավահանգստի պահեստում պահվող
դեղամիջոցների ու պատվաստանյութերի չվնասված մասը հանելու գործում»:

«Բեյրութում տեղի ունեցած աղետը Լիբանանի ժողովրդի համար է՛լ ավելի է խորացնում տնտեսական կոլապսի և COVID-19 հետևանքով առաջացած ճգնաժամը: Համաճարակի պայմաններում հիվանդանոցներն արդեն ծանրաբեռնված էին, իսկ առաջնագծի աշխատողները՝ գերհոգնած»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է իր նվիրվածությունը Լիբանանի ժողովրդին, իշխանություններին և տեղական բոլոր գործընկերներին: Մենք այստեղ ենք և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար կանենք հնարավոր ամեն ինչ թե՛ այսօր, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»:

Տուժած ընտանիքներին ու երեխաներին օգնելու համար ՅՈՒՆԻՍԵՖը խնդրում է հանգանակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31