ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով նախատեսված ստուգաթերթով։
Ստուգումների արդյունքում «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃԿ–ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ պայթյունավտանգ կարգի շինություններում տեղադրված չեն գազի վտանգավոր կոնցենտացիայի ազդանշանման սարքեր, Գազալցակայանի տարածքում տեղակայված շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով, Օբյեկտում կրակմարիչները տեղադրված չեն հրդեհի հնարավոր օջախներից ոչ ավել քան 30 մ հեռավորության վրա:
Կազմվել է ստուգումների անցկացման վերաբերյալ արձանագրություն, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման վերաբերյալ կիրառվել է վարչական պատասխանատվության միջոցներ։ Տնօրենին թերությունները վերացնելու համար տրվել է հրդեհային անվտանգության պահանջները կատարելու վերաբերյալ կարգադրագիր՝ կատարման ժամկետներով։
Ստուգմանը զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Տրվել է նաև խորհրդատվություն՝ գազալցավորման կայանների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարահանման, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների վերաբերյալ։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին