«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։
📍 Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
‼️Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID-19 համավարակի շրջանում։
✅Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»։
Կարդացեք նաև