Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը խորապես վշտացած է 2020թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեծաթիվ մարդկային զոհերի և վիրավորների համար, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները:
Ավելի քան մեկ դար Լիբանանի հայ համայնքը ապրում և արարում է իր եղբայրական ժողովրդի հետ, իր դերն ունի երկրի քաղաքական և մշակութային կյանքում և այս ողբերգության անմիջական կրողներից է:
Այս մեծ արհավիրքի առիթով մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Լիբանանի իշխանություններին և եղբայրական ժողովրդին, անմեղ զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին և տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և վերականգնում:
Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչություն