ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 11-12-ը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.1°C (1976թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.1°C(1981թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 25.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն