Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով. Վանեցյան

Օգոստոս 07,2020 13:38

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում գրել է. «Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։

Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։

Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։

Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք»։

View this post on Instagram

Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։ «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։ Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։ Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։ Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք։

A post shared by Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) on

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31