Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելնելով ձեւական պահանջից՝ դուք փորձում եք պարտադրել քաղաքացուն կրելու դիմակ… մենք անելու ենք այնպես, որ ազատվեն տուգանքից». Արծվիկ Մինասյան

Օգոստոս 07,2020 13:17

«Անտրամաբանական է դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար ոչ իրավաչափ վարքագիծը իշխանության՝ ոստիկանությունից սկսած, ավարտված այլ իրավասու տեսչական մարմիններով, որոնք կիրառել են տուգանքներ մեր քաղաքացիների նկատմամբ: Մենք սա համարում ենք ոչ իրավաչափ հատկապես այն դեպքերում, երբ ակնհայտորեն դրա անհրաժեշտությունը չկա, բայց ելնելով ձեւական պահանջից՝ դուք փորձում եք պարտադրել քաղաքացուն կրելու եւ չկրելու դեպքում ենթարկել պատասխանատվության»,- այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ իրենք ոչ միայն դեմ չեն հակահամաճարակային կանոնները հստակ իրացնելուն եւ պահպանելուն, այլ կողմ են եւ խրախուսում են, որպեսզի քաղաքացիները իրենք, ըստ միջավայրում գնահատման վիճակի, այդ նախաձեռնությունն անեն. «Ոչ թե ֆորմալ առումով այս կամ այն անձի ասֆալտի փռելու նպատակով, ես դրա անունը դրել եմ աչք վախեցնելու գործողություն, դրա շրջանակներում փորձեն ամենավատ ու ամենաստորացուցիչ գործողությունների գնան: Սրա դեմ մենք առարկելու ենք ու այն քաղաքացիները, որոնք ենթարկվել են ապօրինի վարչական տուգանքի, մենք անելու ենք այնպես, որ ազատվեն տուգանքից»:

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը պարզաբանեց, որ իրենք էլ են խրախուսում դիմակ կրելը ու դրա վկայությունն է այն, որ մարզերում դիմակ են բաժանել, բայց իրենց համար անհասկանալի է, երբ քաղաքացին դիմակով է քայլում ու ոստիկանության ներկայացուցիչը անձնագիր է ուզում, իսկ չունենալու դեպքում տուգանում. «Այստեղ ակնհայտ է դառնում, որ պետության նպատակը ոչ թե դիմակ կրել պարտադրելն է, այլ տուգանելը եւ պատժող քաղաքականություն իրականացնելը»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունները հակված չեն համագործակցել ու խելքի գալ ու իրենց ապաշնորհ քաղաքականության արձագանքը չի ուշանալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31