Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է. Սասնա Ծռեր

Օգոստոս 07,2020 12:44

Վերջին շրջանում կառավարությունը վերահաստատեց նախկին բռնապետական ռեժիմների օրոք ձևավորված ոստիկանության կարգավիճակն ու դերը։

Կարող ենք ցավով արձանագրել, որ, ինչպես նախկինում, ոստիկանությունն այլևս վարչախմբի կամքն ապօրինի միջոցներով քաղաքացիներին բռնությամբ պարտադրող բութ գործիք է։

Այդուհանդերձ, արտառոց էր երեկ՝ 2020 թ. օգոստոսի 6-ին, Երևանում տեղի ունեցած դեպքը. ոստիկանությունը բերման ենթարկեց ոչ միայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեմ բողոքող քաղաքացիներին, այլև բողոքի վայրում իրենց առաքելությունն իրականացնող իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։

Դատապարտում ենք հեղափոխական ալիքի վրա եկած գործող իշխանության հակահեղափոխական և հակաժողովրդավարական կերպափոխումը և մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում իրավապաշտպաններին և ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարող բոլոր քաղաքացիներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31