Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին

Օգոստոս 07,2020 11:05

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Նախագահ Սարգսյանը բազմիցս նշել է, որ երբ գա ժամանակը, կպատասխանի իրեն ուղղված՝ հրապարակայնորեն հնչեցված այն հարցերին, որոնք մտահոգում են հանրությանը:

Ապրիլյան պատերազմի թեման դրանցից առաջինն է:

Ս. թ․ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, անհնարին դարձրեց նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվեց կարճ տեսանյութերի ձևաչափը։

Այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենը առկա իրավիճակում նախորդելու է դրանց:

Սերժ Սարգսյանի ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում` փաստարկված ներկայացնելով իրողությունները, ինչպես նաև իր պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ:

Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31