Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

Օգոստոս 07,2020 14:26

Օգոստոսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8050 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 6-ը ներառյալ, Գյումրիում իրականացվել է 6696 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։

Մարզում, այսօրվա դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 543 քաղաքացի, նրանցից 120-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 481 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:

Շիրակի մարզպետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31