Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. Հրեշտակները ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն

Օգոստոս 07,2020 10:41

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը:

Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:

Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:
Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:

Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:

Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:

Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:

Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Մարդի՜կ, ձեզանից քանի քանիսն են կարդացել այս անկեղծ խոստովանանքը և․․․ լռել ։ Բայց ինչո՞ւ , ինչու չ՛շնորհավորել զույգին։
    Լուսաշող Անին չի՛ գրավել ոչ պակաս պայծառ Արիանայի տեղը։
    Անին իր տեղը ունի ։
    Ցանկանանք նրանց համատեղ և երջանիկ կյանք։
    Շնորհավոր ձեր միությունը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31