«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են:
Հիշեցնենք, որ Արցախի ամենախոշոր գյուղական բնակավայրում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումն առաջացել է սգո արարողության ժամանակ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մասնակցության պատճառով:
Վարակակիրները ժամանել էին ՀՀ-ից, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը:
Քանի որ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ իսկ պատճառով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքում կիրառվել են ելքի ու մուտքի ժամանակավոր սահմանափակումներ»:
Կարդացեք նաև