Հեղափոխությունից առաջ էլ ես պայքարում էի այսպիսի բարքերի դեմ, որ մարդիկ չհետապնդվեն, ազատ խոսքի իրավունք ունենան, կարողանան ժողովրդին հուզող հարցերը բարձրացնեն ու լսելի դարձնեն
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու համար:
Նա այսօր հարցաքննվել է: Մանուել Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հարցաքննության ժամանակ իրեն ներկայացվել է հարուցված քրեական գործի հիմքերը:
«Մենք պայքարում էինք թալանչի վարկային կազմակերպությունների դեմ, մի խնդիր, որը հուզում է գրեթե ՀՀ քաղաքացիների 90 տոկոսին, որոնք համակարծիք են մեզ հետ ու աջակցություն են հայտնում մեզ… իշխանությունները ու Կենտրոնական բանկը փորձում են մեզ վախեցնել նմանատիպ քրեական գործերով: Այս քրեական գործը համարում եմ մեզ վախեցնելու փորձ, մեր հանդեպ ճնշում գործադրելու փորձ: Հեղափոխությունից առաջ էլ ես պայքարում էի այսպիսի բարքերի դեմ, որ մարդիկ չհետապնդվեն, ազատ խոսքի իրավունք ունենան, կարողանան ժողովրդին հուզող հարցերը բարձրացնեն ու լսելի դարձնեն, բայց այսօր ականատես եմ լինում, որ իմ պայքարած երկրում փորձում են ինձ լռեցնել»,- ասաց Մանուել Մանուկյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ