Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահին ու երեք դատավորներին վերջնահաշվարկ չի վճարվել, գույքի ընդունում-հանձնում չի եղել. «Փաստինֆո»

Օգոստոս 06,2020 22:07

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին և երեք դատավորների՝ Ա.Գյուլումյանին, Ֆ.Թոխյանին եւ Հ.Նազարյանին վերջնահաշվարկ չի վճարվել, լիազորությունների դադարեցման վերաբերյալ որևէ արձանագրություն կամ այլ փաստաթուղթ կազմված չէ։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները։ Նույն օրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրեց, թե ՍԴ նախագահի լիազորությունները կկատարի Աշոտ Խաչատրյանը։ Չնայած օրենքի ուժի մեջ մտնելուն՝ ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ նորմատիվ, անհատական որևէ ակտ չկա, ինչը նշանակում է՝ նրանք դե յուրե շարունակում են պաշտոնավարել։

«Փաստինֆո»-ն ՍԴ նախագահի լիազորությունները կատարող Աշոտ Խաչատրյանին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու արդյոք ՍԴ նախագահ Հ.Թովմասյանին և դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին և Ֆելիքս Թոխյանին վճարվել է հունիս-հուլիս ամիսների աշխատավարձերը, վերջնահաշվարկ, գույքի ընդունում-հանձնում եղել է, թե ոչ։ Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացնում են՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին հունիս ամսվա համար վճարվել է աշխատավարձ, իսկ հուլիս ամսվա աշխատավարձի տրամադրման համար օրենքով նախատեսված ժամկետը դեռևս չի սպառվել. «Նշված դատավորների և պարոն Թովմասյանի հետ վերջնահաշվարկ կատարված չէ։ Չի իրականացվել նաև գույքի հանձնում-ընդունում»,-հայտնում են ՍԴ-ից։

Ավելին, պարզվում է, որ նրանց վարույթում առ այսօր գործեր կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31