«Կառավարությունը տեղյակ է, լուծումներն էլ քննարկվում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ցուցարարները կրկին հավաքվել են Ամուլսարի երկրորդ պահակակետի հարակից տարածքում։ Ջերմուկի քաղաքապետը ևս այնտեղ էր։
Նա հայտնեց, որ վագոն-տնակի մասին, որը ցուցարարները պահանջում են հեռացնել, գրել են «Լիդիան Արմենիա»-ին և ճշտումներ են անում․ «Պայմանավորվել ենք պահապանների հետ էլ, մեր տղաների հետ Ջերմուկի, որ երկու կողմից էլ այդ վագոն-տնակները պետք է գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»
Հարցին, թե ե՞րբ են վագոն-տնակները տեղաշարժելու, Վարդան Հովհաննիսյանը պատասխանեց, թե կարծում է՝ վաղը․ «Հիմա մենք քննարկում ենք։ Հողը տրված է եղել երկու հազար չգիտեմ՝ որ թվականին, մենք հիմա սա քննարկում ենք, իրենք մեզ պետք է օրինական փաստաթղթերը ներկայացնեն։ Որ ներկայացնեն մենք ձեզ ավել ինֆորմացիա կտանք»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ