Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Հայաստանում սպորտը հիմնականում պետական մոնոպոլիա է»

Օգոստոս 06,2020 20:44

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի բակում հակահամավարակային բոլոր կանոնները պահպանելով կայացավ  կլոր սեղան-խորհրդակցություն «Սպորտի կառավարման եւ մարքեթինգի հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետները:

ՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօրվա միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի կառավարման եւ մարքեթինգի առկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Կարծում եմ՝ սա բավականին արդիական  թեմա է, որովհետեւ Հայաստանում այդ շուկան դեռ զարգացած չէ: Մենք մեր ամբիոնով փորձում ենք շունչ հաղորդել, եւ այսօր այդ նոր շնչի առաջին քայլն է կատարվում:

Իսկ ինչի՞ համար ոլորտը զարգացած չէ: Որովհետեւ սպորտային տնտեսությունը հիմնականում պետական մոնոպոլիա է եւ մասնավորը, եթե կա, վերաբերում է մասսայական սպորտին եւ ոչ պրոֆեսիոնալին: Ժամանակն է, որպեսզի Հայաստանում սպորտը ոչ թե գոյատեւի, այլ զարգանա: Իսկ զարգացման համար կարեւոր նշանակություն ունի սպորտի կառավարումը եւ մարքեթինգը:

Այսօր մտքերի փոխանակում է լինելու, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի լավ  ծրագրեր կազմել, ավելի լավ գործատուների հետ հարաբերություններ ձեւավորել, ինչի արդյունքում կշահի միայն կրթության որակը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31