Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարության հարակից հատվածից բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների և իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։
Արա Ղարագյոզյանը ոստիկանության բաժանմունքից ուղիղ եթերով միացրել է և ներկայացրել է կատարվածը։
«Ես գտնվում եմ Մալաթիայի ոստիկանության բաժնում։ Ինձ հրապարակից բերման են ենթարկել, սակայն ես հավաքի մասնակից չէի, ես այնտեղ գնացել էի հավաքի մասնակիցների իրավունքները պաշտպանելու, փաստաբանական օգնություն ցուցաբերելու։ Եվ ինձ էլ՝ առանց իրավական հիմքեր նշելու, ես հայտնեցի, որ իրավապաշտպան եմ, աշխատում եմ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում։ Սակայն, առանց որևէ իրավական հիմքեր նշելու ինձ ապօրինի Մալաթիայի ոստիկանության բաժին են բերել։ Հիմա ապօրինի գտնվում եմ ոստիկանական բաժնում»,- ասաց նա։
Ուղիղ միացման ընթացքում Արա Ղարագյոզյանին խնդրեցին անջատել հեռախոսը։ Նա հետաքրքրվում էր, թե ո՞ր օրենքով, սակայն պատասխանում էին՝ «անջատի, կասեմ»։
Կարդացեք նաև
«Այսպիսով՝ շարունակվում է իրավապաշտպանի նկատմամբ ճնշումները ոստիկանության բաժնում։ Այսքանը»,- իր խոսքը ամփոփեց Արա Ղարագյոզյանը։
https://www.facebook.com/ara.karagiozyan/videos/3396138387110432
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ