Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները օգոստոսի 6-ին պաստառներով կառավարության շենքի առաջ էին հավաքվել։
Ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքն ապօրինի է և հորդորեց հավաքի մասնակիցներին դադարեցնել հավաքը։ Ակտիվիստները պատասխանում էին ոստիկաններին, թե հավաք չեն իրականացնում, առանձին են եկել կառավարության շենքի հարակից տարածք, և խնդրում էին ոստիկաններին օրինական պահանջ ներկայացնել։
Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել հավաքվածներին։
Կարդացեք նաև
Բերման են ենթարկել նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։ Վերջինս լրագրողներին ասաց, որ ոստիկանության կապիտանը իրեն հայտնել է, թե ձերբակալում են, սակայն կարծում է, որ շփոթմունք է տեղի ունեցել, քանի որ չի կարծում, որ արարքը ձերբակալության առիթ կարող է լինել․ «Ես բացատրեցի, որ ես հավաք չեմ իրականացնում, որ ես անհատական բողոքի գործողություն եմ կատարում՝ իմ բողոքի ձայն եմ բարձրացնում հենց Ամուլսարի հետ կապված»։
Ոստիկանները բերման ենթարկեցին նաև իրավապաշտպան Արա Ղարագյոզյանին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ