ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչության և համայն Հնչակյան ընտանիքի անունով մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բեյրութի նավահանգիստի ահասարսուռ պայթյունի հետեւանքով բոլոր զոհուածերի և անհայտ կորածների ընտանիքի անդամներին և հարազատներին իրենց ծանր կորուստին համար: Մեր շուտափույթ ապաքինման մաղթանքները կուղղենք նաև բոլոր վիրավորներին:
Դժբախտաբար, ամբողջապես խուսափելի այս ծանր աղետը պատահեց այնպիսի պահի, երբ Լիբանանի ժողովուրդը երկիրը համակած քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի հետեւանքով հասած էր ծայրայեղ աղքատության և հուսահատության սեմին: Այսօր, առավել քան երբեք, հայի համար Հայաստանից դուրս երկրորդ հայրենիք համարվող Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի անմիջական աջակցության և օժանդակության կարիքն ունեն:
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը իր անվերապահ նեցուկն է հայտնում լիբանանահայությանը և կոչ է անում համայն հայությանը և իր համակիր շրջանակին, անհատապես կամ հավաքաբար, գործնապես մասնակից դառնալու իրենց շրջաններուն մեջ ընթացող դրամահավաքի աշխատանքներին:
Կարդացեք նաև
Դատելով ավերածության աստիճանից՝ վերականգնման ճանապարհը վստահաբար պիտի ըլլա երկար և դժվար: Սակայն մենք կհավատանք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը:
Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչություն
Օգոստոս 5, 2020