ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 Օգոստոսի 2020, 903 – Ա
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1.Ստեղծել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
2.Հաստատել՝
1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյան