Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական հեղինակությունը» առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել. Շիրակի ոստիկանների բացահայտումը

Օգոստոս 06,2020 16:45
gox

Հուլիսի 17-ին ոստիկանությունում հաղորդում տված անձը հայտնել էր, որ մի քաղաքացու սնանկության գործով աճուրդի ժամանակ իր ՍՊԸ-ն 213 303 դրամով գնել է «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենա։ Ըստ պայմանավորվածության՝ սնանկության գործով կառավարիչը մեքենան մի քանի ժամվա ընթացքում պետք է հանձներ իրեն։ Սակայն նա հայտնել է, որ արդեն նախկին սեփականատերը մեքենան իր հետ տարել է։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ մեքենան և նախկին սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ. «Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ, այսպես ասած, օրենքով գողի ազգականներից մեկը, ով համարվում է թաղային հեղինակություն, զանգահարել է աճուրդում մեքենան գնած քաղաքացուն և փորձել օգտագործելով իր լծակները՝ նշված ավտոմեքենան հետ վերադարձնել նախկին սեփականատիրոջը, ով համարվում է, այսպես ասած, թաղային հեղինակության ընկերը»,- նշեց ոստիկանության Կումայրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Գևորգյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում, այսպես ասած քրեական հեղինակությունը առաջարկել էր նաև հանդիպել, սակայն մերժում էր ստացել։
Մեքենայի նախկին սեփականատիրոջ և, այսպես ասած՝ քրեական հեղինակություն հանդիսացող անձի արարքների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ և 223.4-րդ հոդվածների հատկանիշներով, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող տարածք։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող անձը ներկայացել է նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31